Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել է թուրքական ATV և A Haber հեռուստաալիքների համատեղ եթերին ու հերթական անգամ քննադատել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ վերոհիշյալ կուսակցության անունը չցանկանալով նշել անգամ՝ Էրդողանն ասել է. «Եթե այդ կուսակցության դեմ ինչ-որ հարձակումներ իրականան, հարցական դրեք: Ես սա բացահայտ ասում եմ: Մենք տեղեկացել ենք, որ նրանց խորհուրդ են տվել իրենց կուսակցության դեմ գործողություններ իրականացնել»:
Թուրքիայում տեղի ունեցած հարձակումները քրդամետ կուսակցության վրա բարդել ցանկացող Էրդողանը զրույցի ընթացքում չի մոռացել նաև քրդերին: Նշելով, թե իրենք իբր ոչ մի խնդիր չունեն քրդերի հետ, ասել է. «Մենք ահաբեկիչների հետ խնդիր ունենք: Մենք պայքարում ենք նրանց դեմ: Քուրդն այլ բան է, ահաբեկիչը՝ այլ: Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ»:
Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 1-ին, կկայանան Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: