Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ շվեդական ոստիկանությունը տեղեկացրել է, որ կենտրոնական Ստոկհոլմում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչական ակտ են եղել:
Շաբաթ օրը երկու պայթյուններ են տեղի ունեցել ամանորյա գնումներ անողներով լի թաղամասում: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Ստոկհոլմի երկու ամենաբանուկ փողոցների՝ Դրոտնինգատեն և Օլոֆ Փալմ Գատա խաչմերուկում: Ըստ ոստիկանության` այդ հատվածում ավտոկայանված ավտոմեքենան մի քանի անգամ պայթել է: Հինգ րոպե անց երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Պայթյունի վայրում մահացած մարդ են գտել: Իշխանությունները մտածում են, որ նա մահապարտ է եղել:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ պայթյուններից տասը րոպե առաջ էլեկտրոնային նամակ են ստացել, որտեղ ահաբեկչության սպառնալիքներ են եղել, սակայն իշխանությունները չեն հաստատել, որ այս երեք դեպքերը կապված են:
Շվեդիայի Անվտանգության ծառայությունն ասել է, որ միջադեպերը մեկ հանցագործի ձեռքի աշխատանք է եղել: Իսկ ըստ տարածքային ոստիկանապետ Կարին Գոթբլադի՝ եթե ահաբեկչի նպատակը մարդկանց վնասելն էր, ապա նա ձախողել է:
Իշխանությունները դեռ հետաքննում են՝ արդյոք երկու պայթյունները իրար հետ կապ են ունեցել, թե ոչ, բայց հավանականությունը մեծ է, որ կապ կա: