|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Համացանցում հայտնվել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Պաետի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Էստոնիայի ԱԳՆ-ն արդեն հաստատել է ձայնագրության իսկությունը:
Ձայնագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Պաետը Էշթոնին պատմում է այն մասին, որ Կիևում մարդկանց վրա կրակում են դիպուկահարները: Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ իշխանության եկած ընդդիմությունը չի ցանկանում հետաքննել կատարվածի հանգամանքները: Պաետը նշում է, որ դա տեղիք է տալիս մտածելու, որ դիպուկահարների հետևում կանգնած է ոչ թե Յանուկովիչը, այլ նոր կոալիցիայից ինչ-որ մեկը:
Էստոնացի նախարարը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ մեկնաբանել ձայնագրությունը: