կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-10 10:43
Հասարակություն

Մենք կոչված ենք ծաղկազարդելու մեր կյանքը՝ Ղարաբաղի անկախության հզորացմամբ. Արամ Ա-ի խոսքը՝ Ծաղկազարդի առիթով. (տեսանյութ)

Մենք կոչված ենք ծաղկազարդելու մեր կյանքը՝ Ղարաբաղի անկախության հզորացմամբ. Արամ Ա-ի խոսքը՝ Ծաղկազարդի առիթով. (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության՝ Անթիլիասի մայրավանքում հազարավոր մանուկների, երիտասարդների և հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ նշվել է Ծաղկազարդի տոնը:

Օրվա խորհրդի մասին ելույթով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:

«Մեր ժողովուրդի զաւակներուն ու յատկապէս մեր ծնողներուն ու մանուկներուն բազմահազար ներկայութեամբ, Անթիլիասի Մայրավանքը դարձեալ ծաղկազարդուեցաւ։ Այսօր եկաք հոգեւոր ապրումներով դիմաւորելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ։ Քրիստոս խոնարհ մուտք ունեցաւ Երուսաղէմ, սակայն՝ յաղթակա՛ն մուտք։ Յաղթական, որովհետեւ ժողովուրդը հաւատքի մղումով եկաւ զինք դիմաւորելու. յաղթական, որովհետեւ Ան արդէն հասած էր իր երկրաւոր առաքելութեան աւարտին՝ այս երկրին վրայ հաստատելով Իր երկնային թագաւորութիւնը։ Այսօր, մենք նաեւ ազգային տեսիլքով կ՚ողջունենք Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ։ Դարեր շարունակ մենք նոյն այս ոգիով ու հաւատքով դիմաւորեցինք զՔրիստոս, որովհետեւ Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքին մէջ մենք տեսանք մեր ժողովուրդի յաղթանակը, աշխարհի չարերուն ու չարիքներուն դէմ։ Մենք տեսանք մեր ժողովուրդի կեանքի ծաղկազարդումը։ Այսօր, նայեցէք ձեր շուրջը, հակառակ մեր դիմագրաւած մտահոգութիւններուն ու մարտահրաւէրներուն, ծաղկազարդուած է հայ կեանքը՝ Հայաստանի, Ղարաբաղի թէ Սփիւռքի մէջ։ Այսօր, Ծաղկազարդի տօնէն եկող խորհուրդով ու պատգամով աւելի գօտեպնդուած ու վերանորոգուած, մենք կոչուած ենք աւելիո՛վ պայծառակերպելու ու ծաղկազարդելու մեր կեանքը՝ հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներու կենսաւորումով, մեր ազգային իղձերու ամրապնդումով, մեր պետական հիմքերու ամրացումով, Ղարաբաղի անկախութեան հզօրացումով, մեր Սփիւռքի գաղութներու առաւել կազմակերպումով»,-նշել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:

Հայրապետական պատգամից հետո  բազմահազար մանուկներ բարձրացել են Վեհարան ու աջահամբույրով ստացել Նորին Սրբության հայրական օրհնությունը:

Image may contain: one or more people, crowd and outdoor

Image may contain: one or more people, crowd and outdoor

Image may contain: one or more people, crowd and outdoor

Image may contain: one or more people and close-up

Image may contain: 2 people

Image may contain: 1 person, child and baby

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 2 people

Image may contain: 4 people, close-up

Image may contain: 2 people, people smiling, baby

Image may contain: 2 people