կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 20:19
Քաղաքական

ԵԽԽՎ-ի այսօրվա նիստում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը գանգատվել է ՀՅԴ-ից ու դաշնակցականությունից

ԵԽԽՎ-ի այսօրվա նիստում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը գանգատվել է ՀՅԴ-ից ու դաշնակցականությունից

Քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Բաքվի ռեժիմի ժամանակավոր հաղթանակը նրանց վախերը չի փարատել և հաճախ իրենց սարսափները մատնում են։
 
ԵԽԽՎ-ի այսօրվա նիստում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը գանգատվել է Դաշնակցությունից ու դաշնակցականությունից։
 
Հայաստանի կառավարությունից չէ, որ նրանք վախենում են։ Նրանք վախենում են հայկականությունից, մեր երկրի կարող և ինտելեկտուալ ուժերից։
 
Դաշնակցությունից թշնամական երկրում ուղղակի սարսափում են, որովհետև նույնիսկ իրենց հաղթանակի պարագայում, շնորհիվ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի, ադրբեջանցիների քիթը միջազգային բոլոր խոշոր կենտրոններում շարունակվում է տրորել։
 
Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունն էլ թույլ չի տալու, որ մեր ժողովուրդը համակերպվի այս խայտառակությանը:
 
Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չի...»: