Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի արտաքին առաջնահերթությունների թվում է: Այդ մասին АПА-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մեզ համար միևնույնը չէ, թե ինչ է կատարվում հարևան տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի, բացվեն սահմանները, վերադառնան փախստականները, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը»,- նշել է նա:
Նախարարն ասել է, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները շարունակում են ակտիվորեն աշխատել հակամարտության լուծման համար` նշելով, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են:
«Մնացել է մի քանի հարց: Սակայն դրանք ամենաբարդն են: Փոխհամաձայնության դեռ չի հաջողվել հասնել: Աշխատանքը, սակայն, շարունակվում է»,- նշել է Լավրովը:
Նա անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Լավրովի պլանին»: «Բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի: Գաղափարների հիմքում, որոնք այժմ քննարկվում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից մշակված առաջարկներն են: Ավելի հստակ` խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են ԼՂ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Դրանք լավ հայտնի են: Չհերքելով այդ հիմքը` կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականությունը: Խոսքն այն մասին, որ այն փոխվի կամ առաջարկվեն ինչ-որ նոր պլաններ, որոնք կտրուկ կփոխեն համանախագահների մշակած սխեման, չկա»,- ասել է Լավրովը: