կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-22 13:32
Քաղաքական

Կյանքը աստիճան ա. Գագիկ Ծառուկյան

Կյանքը աստիճան ա. Գագիկ Ծառուկյան

Այսօր Սիսիանում քարոզարշավ էր իրականացնում «Ծառուկյան» դաշինքը: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Անցնելով ժողովրդի միջով ու տեսնելով մարդկանց դեմքերը, թախիծը, աչքերի արցունքը, խնդրանքը` շատ դժվար է: Բոլորի մոտ նույն վիճակն է` ծայրահեղ վիճակ, պարտքեր, վարկեր: Այդ 15 կետերը օդ ու ջրի պես պետք են մեր ժողովրդին: Որտեղ մտնում եմ, մարդիկ ասում են` Ծառուկյան ջան, փրկի, Ծառուկյան ջան, փրկի»: Ծառուկյանը իրա սպիտակ կյանքը թողած, էս ծանրության տակ ա մտել: Պաշտոնի ու փողի համար չեմ պայքարում: Աստծու կամոք, ամեն ինչ էլ ունեմ` աշխարհում ճանաչում էլ ունեմ, ազգի պատիվը բարձր եմ պահել, տեսեք, թե ոնց են վերաբերվում Ծառուկյանին: Պետք է ժողովրդի մասին մտածել, որ ժողովուրդն ասի` մալադեց Ծառուկյանին, ասեց ու արեց»:

Նա հորդորեց ձայն տալ իրեն, ոչ թե այն մարդկանց, որ գեղեցիկ խոսում են, քանի որ նրանք «պարապած գալիս ու խոսում են, բայց պետք է նայել, թե ինչ են արել նրանք իրենց կյանքի ընթացքում, ինչի հաշվին են ապրում, ինչ կարգավիճակում են ապրում»: Ըստ Ծառուկյանի` եթե որևէ թեկնածու չի կարողանում իր տունը պահել, իր հարևաններին օգնել, ինչպե՞ս է հավակնում պետություն ղեկավարել: Նա հորդորեց որևէ ծանոթի, բարեկամի «խաթր չանել», ընտրել նրան, ում հետ կարելի է կապել իրենց երեխաների ապագան:

Ծառուկյանի կարծիքով` մարդկանց չպետք է նեղացնել, եթե նրանք խնդրանքով են դիմում, և եթե անգամ նրանց խնդրանքը չես կարող բավարարել, պետք է մարդկային վերաբերմունք ցույց տալ, որովհետև «կյանքը աստիճան ա, մեկը բարձրանում ա, մեկը իջնում ա, մեկը կանգնում ա»: