Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնի ասացվածքը, թե «մենք կարծում էինք, որ հասել ենք հատակին, սակայն ներքևից թակեցին» այսօր Ադրբեջանում հաճախ են հիշում, երբ խոսք է գնում տնտեսության մասին. գրում է BBC ռուսական ծառայությունը:
Պարբերականը նշում է, որ բնակչությունը ապակողմնորոշված է, վախեցած, տագնապի մեջ է և սպասում է վատագույն ժամանակների: Երկրում չկա վստահություն մանաթի և բանկերի նկատմամբ, մարդիկ վերցնում են բանկերից իրենց խնայողությունները:
Հույս չեն ներշնչում նաև միջազգային վարկանիշային ընկերությունների կանխատեսումները. S&P գործակալության թարմ հաշվետվությունում Ադրբեջանի ինքնիշխանության վարկանիշը բացասական կանխատեսումով է տրված: S&P գործակալությունն այս տարի կանխատեսում է տնտեսության զրոյական աճ և որոշ դրական տեղաշարժեր` 2018-ին` հիմնականում գազի արտահանման աճի և նավթի միջազգային գների բարձրացման հաշվին:
Գործակալության կարծիքով` Ադրբեջանում սպասվում է գործազրկության հետագա աճ և նոր պարտքերի կուտակում, որն այս տարի կազմել է ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը:
Հաղորդվում է նաև, որ 2016-ը Ադրբեջանի համար ծանր տարի է եղել. տնտեսությունը ձախողվել է 4%-ով:
Ըստ BBC-ի` բախվելով անկանխատեսելի իրավիճակի հետ` իշխանությունները ոչ ճիշտ և ուշացած որոշումներ են կայացրել: Օրինակ` փորձելով ցանկացած գնով պահպանել արժեզրկվող մանաթը, Կենտրոնական բանկը 2015-ին ծախսեց իր արժեթղթային պահուստի կեսը, իսկ 2016-ին, նույնիսկ` ազգային արժույթի լողացող կուրսին անցնելուց հետո` ևս 20%-ը:
Միջազգային ֆինանսական ինստիտուտները, Միջազգային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը այս տարի մեկ տոկոսանոց աճ են կանխատեսում:
Կառավարության ճկուն քաղաքականությունից է կախված` կկարողանա՞ ստեղծել տնտեսության գլխավոր փրկչի` մասնավոր ձեռներեցության համար երկարաժամկետ և բարենպաստ պայմաններ: