Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խուսափողական հայտարարություն է, խուսափում են նշել, թե որ կողմն է հարձակվողական գործողություններ կատարել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը:
«Որևէ բան չասող հայտարարություն է: Պարզապես ցույց են տալիս, թե իրենք հետևում են իրավիճակին: Հայտարարությունից հասկանալի է դառնում, որ Մինսկի խմբի, հատկապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև որոշակի գործընթացներ կան` հաշտեցնող կամ իրավիճակը վերահսկելի դարձնող: Նույն շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել զինտեխնիկան տեղաշարժել, հետ տանել և հնարավորություն տալ, որպեսզի ադրբեջանական կողմը դուրս բերի իր զինծառայողների դիակները չեզոք գոտուց»,- ասաց քաղաքագետը:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` սա վատ նորություն չէ, և իսկապես, պետք են նման միջնորդություններ, և պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ: «Այս պահի դրությամբ ոչ թե խնդիրը տեխնիկան նույն տարածքում թողնելն է, գիտենք, որ Ադրբեջանը տեխնիկա է բերել առաջնագիծ, այլ լարվածության թուլացումը»,- ասաց նա:
Հարցին` ճի՞շտ կլինի թույլ տալը, որ չեզոք գոտու դիակները հեշտությամբ տանեն, քաղաքագետն արձագանքեց. «Իհարկե, դիակները որևէ մեկին պետք չեն, թող տանեն իրենց դիակները, ինչ ուզում են` անեն: Չեմ կարծում, թե հայկական զինված ուժերը ուզում են դիակների համար պայքարել: Այս պահին մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերը այն վտանգն է, որը շարունակում է սպառնալ ադրբեջանական կողմից, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ վտանգը չեզոքացնենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ անհասցե հերթական հայտարարությանը, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դա մեր դիվանագիտական բացն է: