կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 10:27
Հասարակություն

ՊՆ-ն հանում է զինծառայողներին հասանելիք ծխախոտի բաժինը

ՊՆ-ն հանում է զինծառայողներին հասանելիք ծխախոտի բաժինը

Կառավարության վաղվա նիստի օրկարագում ներառված է մի հարց, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Որոշման փոփոխությունը վերաբերում է ԶՈՒ-ում, ԱԱԾ-ում, կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերին,  դրանց վճարման չափերին ու կարգին:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:

Ըստ փաստաթղթի հիմնավորման որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված  «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի»  պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից: Միաժամանակ հաշվի Է առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի»  ծրագիրը, որի գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:

Հ.Գ. Նշենք, որ ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ծխախոտի փոխարեն զինծառայողին կտրամադրվի գումարը: Օրենքի նախագիծն առնչվում է միայն պայմանագրայիններին, քանի որ ժամկետայիններին վաղուց ծխախոտ չի տրամադրվում: