Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակներում իրավունք Է ստացել իրենց ընդհանուր երեխաների հետ ժամանակ անցկացնել՝ առանց հսկող հոգեբանի: Այս մասին գրում Է «InTouch»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է «Lenta.ru»-ն:
Տեղեկատվության համաձայն՝ 53-ամյա Փիթն արդեն երկու անգամ մոր հետ ապրող երեխաներին գիշերելու է տարել իր նոր բնակարանում:
«Փետրվարի վերջին կամ մարտի սկզբին նա հույս ունի հասնել երեխաներին մեկ շաբաթով վերցնելու իրավունքի», - պատմել Է աղբյուրը:
Հոր հետ ժամանակ են անցկացրել զույգի որդեգրված դուստրերը՝ Զախարան, ինչպես նաև նրանց կենսաբանական երեխաները՝ Շայլոն, Վիվիենը և Նիքսը: Որդեգրված երկու ավագ որդիները՝ Մեդոքսը և Փաքսը, դերասանի տանը չեն գիշերել: Փիթի հետ նրանց հարաբերությունները մնում են լարված: