Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, խոսելով ընտրապայքարի մասին, ներկայացնում էր, թե իրենց կուսակցությունում ամեն ինչ շատ հրաշալի է, որ ամուր են, հազարավոր մարդիկ էլ գալիս, անդամակցում ՀՎԿ-ին: Մինչդեռ, դեռ ընտրապայքարը չսկսած, ՀՎԿ անդամ մի քանի կուսակցություններ ու անհատներ հայտարարեցին ոչ միայն ՀՎԿ-ն լքելու մասին, այլև` որ ՀՎԿ-ն խաբում է ժողովրդին, և որ այնտեղ ստորաքարշության գաղջ մթնոլորտ է տիրում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՎԿ-ից դուրս գալու մասին հայտարարեց ՀՎԿ երիտասարդական կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը, մինչ այդ` «Հայկանդուխտ» ՀԿ-ն:
Ըստ Շահգելդյանի` Դավիթ Հարությունյանը դեռ երկու օր առաջ ներբողներ էր ձոնում Արթուր Բաղդասարյանին: «Ընտրություններ են, բոլորը կարող են մասնակցել վարկանիշային ցուցակներով: Հնարավոր է կան մոտեցումներ, ամբիցիաներ, մենք այսպես ենք նայում խնդրին: Դուք նայեք` մյուս կուսակցություններում ինչ է կատարվում: Մենք սրան նայում ենք հանգիստ եւ բոլորին կոչ ենք անում հանգիստ վերաբերվել»,- ասաց նա: