կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 09:55
Քաղաքական

Արա Աբրահամյանը կմիանա Արթուր Բաղդասարյանին. «Հրապարակ»

 Արա Աբրահամյանը կմիանա Արթուր Բաղդասարյանին. «Հրապարակ»

«Հայկական վերածննդի» վերածված ՕԵԿ-ն առաջիկա մի քանի ամիսներին ուզում է ֆուրոր անել, որովհետև ցանկանում Է դառնալ Աժ երկրորդ ուժը՝ իշխանական տանդեմից հետո, և, բացի նրանից, որ իրեն է միացրել հարյուրից ավելի մանր կուսակցություններ ու կազմակերպություններ, զուգահեռաբար երիտասարդների, դրսում կրթված «նանո» տղերքի գունդ է ստեղծում, որպեսզի վերջիններս «քյալլա» տան ՀՀԿ-ական ջահելների հետ։

Մեր տեղեկություններով, «Հայկական վերածննդին» են անդամագրվել նաև հայտնի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, իրավաբան Տիգրան Սարգսյանը, քաղաքագևո Էդգար Առաքելյանը, բժիշկ Ավետիս Ավետիսյանը, որոնք էլ ինչ-որ մի փուլից կդառնան ՕԵԿ-ի մատյան գունդը։ Ի դեպ, ՕԵԿ համագումարը ռուսական «Ռոսիա–24»–ի եթերում է հայտնվել։ Ըստ ոմանց՝ ՕԵԿ-ը փորձում է լրացնել բաց մնացած ռուսական ուղղվածության ընդդիմադիր դաշտը՝ խաղարկելով նաև իր ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, մանավանդ, որ ինչ-որ մի փուլից «Վերածննդին» կմիանա նաև Արա Աբրահամյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։