Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին` իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար. գրում է «Ժողովուրդը»:
Խոսքը Պզո մականունով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված` պայմանավորված իր քաղաքական հայացքներով:
Ա. Ղազարյանը թեև դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները:
Նա էլ ասել է` հիվանդացել եմ և երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել է 14 ամիս առաջ «եղած» նրա 4 օրվա «բացակայությունները» և ազատման հրաման տվել` հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած` արդեն փոփոխված հոդվածներին. գրում է թերթը: