Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ակտիվ գործողությունները՝ ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմանը, վերաբերում են բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բնապահպանությանը, ավելի ճիշտ՝ շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը. այսօր լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով այն աշխատանքնները, որոնք կատարվել են և նախատեսվում են իր ղեկավարած գերատեսչությունում:
Նրա խոսքով՝ աշխատանքները տարվում են տարբեր ուղղություններով՝ արդյունավետ ցուցանիշներ ունենալու համար: Նախարարը նշեց, որ արդյունավետ կիրառություն կարող են ունենալ բնապահպանական և բնօգտագործման վճարներն ամբողջությամբ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղելու ծրագրային առաջարկները, միջազգային փորձում հաջողված կիրառում ունեցող բնապահպանական ծրագրի դիմաց պարտքի զիջման և այլ ծրագրերը: Մինասյանն ասաց, որ պարտքի զիջման դիմաց երկրների միջև բնապահպանական ծրագրերի իրականացման գործընթացը բավական լուրջ կիրառություն ունի այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան:
«Ընդհանուր առմամբ՝ ներկայումս իրականացման փուլում է բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային 25 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 184.5 մլն. ԱՄՆ դոլար»,- ասաց Մինասյանը՝ հավելելով. «Բնապահպանության ոլորտում իրականացման փուլում գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերն ուղղված են հիմնարար սկզբունքների ներդրմանն ու կիրառմանը, որը ենթադրում է «Բնապահպանություն՝ պարտքի դիմաց» սկզբունքի կիրառում: Այն հնարավորություն կտա որոշակիորեն ապահովել երկրի բյուջետային կայությունը, բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման տեսակների և դրանց օգնությամբ մատուցվող գործառույթների էկոհամակարգային ծառայությունների համակարգերի ներդրում, բնապահպանական շրջանառու հիմնադրամների ստեղծում, մասնավոր հատվածի ներգրավում՝ բնապահպանական ծրագրերի իրականացման գործընթացներում»:
Կոնկրետացնելով աշխատանքների ոլորտները` նախարարը հստակեցրեց, որ նախատեսվող ոլորտներից են բնակելի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցումը և մասշտաբավորումը, որ ենթադրում է բնակելի և հանրային շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար կազմակերպական և ֆինանսական ռիսկերի մեղմում: Այս ծրագրի ավարտին, ըստ նախարարի, նախատեսվում է տարեկան կրճատել 290000 տ CO2: Նախատեսվում է նաև իրականացնել քաղաքային կանաչ լուսավորության վերաբերյալ ծրագրեր՝ քաղաքային տնտեսություններում էներգաարդյունավետության բարձրացում լուսավորության բնագավառում: Այս ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է, որ տարեկան կկրճատվի շուրջ 580 տոննա CO2, համայնքներում 120 հազար դոլարով կնվազեն շահագործման ծախսերը:
Շարունակելով ներկայացնել ծրագրերը՝ բնապահպանության նախարարը նշեց, որ կարևոր ծրագրեր են նախատեսված բնության հուշարձան հանդիսացող Գառնիի «Քարերի սիմֆոնիա»-ի հատվածում: Ըստ այդ ծրագրի՝ Գառնիի ձորի և Խոսրովի պետական արգելոցի տարածքում նախատեսվում է կառուցել ճոպանուղի և կամուրջ: Սա, Մինասյանի խոսքով, կխթանի զբոսաշրջությունը: Նախատեսված է նաև «Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու ծրագիրը, որը միտված է լինելու կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրերի ներդրմանն ու զարգացմանը, այնուհետև` Տաթևի տարածաշրջանում ազգային պարկի ստեղծում:
Ի թիվս այլ ծրագրերի, թափոնների կառավարմանն ուղղված ծրագրեր ևս կիրականացվեն: