|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Չինաստանի արևելյան Անհոյ նահանգի Թունլին քաղաքի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է չինական Sina տեղեկատվական պորտալը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով առաջացած կրակի բարձրությունը հասնում էր բազմաբնակարան շենքների բարձրության, իսկ Թունլին քաղաքում մոտ 10 վայրկյան այնքան լուսավոր է եղել, ինչպես ցերեկը: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների գերատեսչության աշխատակիցները: Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում: