Չինաստանի հարավում այսօր 15 պայթյուն է տեղի ունեցել: Երկու ժամվա ընթացքում` տեղի ժամանակով ժամը 3-5-ը Լյուչժոու քաղաքում եւ շրջակա բնակավայրերում հնչել են պայթյունները. վնասվել են քաղաքային հիվանդանոցը, շուկան, մի շարք կառավարական շենքեր, առեւտրի կենտրոնը, բանտը, ավտոբուսային կայարանը եւ այլ:
Պայթյունի հետեւանքով 7 մարդ է մահացել, 50-ը վիրավորվել է, 2 մարդ անհայտ կորած է համարվում: Չինաստանի իրավապահները բացառում են ահաբեկչության վարկածը: Մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է:
Այլ մանրամասներ հայտնի չեն: