|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Apple ընկերությունը դատի է տվել կրիչների իր մատակարարին՝ Qualcomm Inc.-ին, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը Qualcomm-ից պահանջում է 1 մլրդ դոլար վճարել կրիչների չափից բարձր գների դիմաց, ինչպես նաեւ դրանց գնելու դեպքում խոստացած 1 մլրդ դոլարը վերադարձնելու խոստումից հրաժարվելու համար: The Wall Street Journal-ը նշում է, որ դատական հայցը ներկայացվել է հունվարի 20-ին Սան Դիեգոյի շրջանային դատարան:
Apple-ի վարկածով Qualcomm-ը չարաշահում է իր գերիշխող դիրքը բջջային կրիչների շուկայում, որպեսզի չհիմնավորված թանկարժեք վճարումներ ստանա իր պատենտներից օգտվելու համար: Բացի այդ, Apple-ը կարծում է, որ մատակարարը արգելափակել է այլ մատակարարների ընտրելու հնարավորությունը: