Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը վստահեցնում է, որ ՀՀԿ կանայք համերաշխ են, և որևէ վեճ ու անհամաձայնություն նրանց մեջ չկա:
«Դա հորինված արտահայտություն է, որևէ վեճ չի եղել: Ինչ-որ մարդիկ փորձում են դա դաշտ գցել, և թե ամեն մեկն իր համար ինչ հետևություն արեց, ինչի հանգեց, ինչպիսի նպատակներ հետապնդեց, ես չգիտեմ: Մեր համերաշխությունը միշտ կա, և ես կարծում եմ՝ մեր ֆրակցիայի ներսում տեսնում եք այդ կուռ համերաշխությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Մուրադյանը:
Անդրադառնալով իր առաջիկա քաղաքական ուղուն` նա հայտնեց, որ այդ մասով դեռ որևէ հստակություն չկա: «Որևէ բան այս պահի դրությամբ չեմ կարող ասել, դեռ քննարկումների փուլում ենք: Իմ ցանկության մասին էլ ես չեմ կարող ասել, քանի որ մտածում եմ, և որոնումների ուորոշումների փուլը դեռևս ավարտված չէ»,- ասաց պատգամավորը:
Խոսելով իր գործընկերուհի Կարինե Պողոսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին` Մուրադյանն ասաց. «Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքը և, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում է կայացնում, այդ որոշումը հարգանքի արժանի է բոլորի կողմից: Ես կարծում եմ՝ ամեն մարդ ինքը պետք է որոշի` իրեն որտեղ է նպատակահարմար տվյալ փուլում, և դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, ամեն մեկս ենք որոշում մեր քայլը»:
Մուրադյանն ասաց նաև, որ Կարինե Պողոսյանն իրենցից չի հեռացել. «Չհեռացավ մեզանից, հեռացավ կուսակցությունից: Ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը»: