|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Դիսնեյի հերոս Ալադինով ու «Ես քեզ ցույց կտամ աշխարհը, բացի Միացյալ նահանգներից» գրառումով, առաջին հայացքից անվնաս մեմը, անհայտ պատճառով Ֆեյսբուքի ղեկավարության կողմից ճանաչվել է որպես ծայրահեղական:
Vesti.ru-ն գրում է, որ հիմա օգտատերերը գուշակում են, թե ինչն է վրդովեցրել սոցցանցի ղեկավարությանը: Ալադինով մեմը օգտատերերի արձագանքն էր Թրամփի ներգաղթային հրամանագրին, որով արգելվում էր մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Բլոգերներից մեկը ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ Ֆեյսբուքում նկարի հրապարակման ժամանակ զգուշացում է երևում այն մասին, որ բովանդակությունն անթույլատրելի է:
Ֆեյսբուքի օգտատերերը ենթադրել են, որ սոցցանցի ղեկավարությունը մանկական մուլտֆիլմի կադրը համարել է ծայրահեղական ԱՄՆ-ում իսլամի հանդեպ աճող ատելության պատճառով: Ոմանք նշում են, որ մի շարք պատմություններում Ալադինը չինացի է, և համապատասխանաբար որևէ առնչություն չունի Ալլահի նկատմամբ հավատին: Նաև վարկած է առաջ քաշվել, որ արքայադուստր Ժասմինը չափազանց թեթևամիտ է հագնված և նրա փորը մերկացած է: Սոցցանցի ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել այդ լուրը: