|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեյն Փսաքին պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության այն հարցին, թե ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այս երկրի անկախության օրն արված այն հայտարարությանը, որով նա «խավար ապագա» է խոստացել Հայաստանին և սպառնալիքներ հնչեցրել ՀՀ-ի և ԼՂ-ի հասցեին:
Ջեյն Փսաքին շեշտել է, որ հրահրիչ և ծայրահեղական հայտարարությունները հակասում են Միացյալ Նահանգների սկզբունքներին, ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում և վնաս են հասցնում խաղաղ գործընթացին:
«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ` վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում կողմերին օգնություն ցուցաբերելու մեր հանձնառությունը»,- ասել է Ջեյն Փսաքին:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: