կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-04 17:11
Հասարակություն

ՀՀ-ում մի շարք ճանապարհներ դեռ փակ են

ՀՀ-ում մի շարք ճանապարհներ դեռ փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Ուրասար-Կաթնաղբյուր Խնկոյան-Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Սորիկ, Հակո, Գառնահովիտ, Ծաղկասար, Արևուտ, Դդմասար, Ապարանի տարածաշրջանի Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Չքնաղ, Ձորագլուխ, Ջրամբար և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի, Ապարանի տարածաշրջանի Սարալանջ-Վարդենիս և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

 Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: