կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-16 15:35
Հասարակություն

Գյումրի-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ և այլ ճանապարհներ այս պահին դեռ փակ են

Գյումրի-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ և այլ ճանապարհներ այս պահին դեռ փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Ախուրյան-Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Չայնիի ոլորաններին, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի  միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի, Շիրակի և Կոտայքի  մարզերում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ: