|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղում գերի վերցված Էլնուր Հյուսեին Զադեն երկրի ԶՈՒ շարքերում չէ. հայտնում է Интерфакс-ը:
Ադրբեջանական կողմի պնդմամբ`զինծառայողը պարբերաբար խախտել է կարգապահությունը և ներկայումս դասալիք է:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող` 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: