կարևոր
949 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-01 17:54
Աշխարհ

Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ

Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ

Իտալիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 26-ի, շուրջ 300 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Երեկ երեկոյան տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով գրանցվել է 26 տուժած», - ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունում հավելել են, որ շուրջ 300 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Նշվում է, որ հրշեջներն ու տեխնիկական մասնագետները շարունակում են շենքերի ստուգումը վնասվածքների առկայության ստուգման նպատակով։

Հիշեցնենք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նեապոլից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Corriere della Sera թերթի տվյալներով՝ խոսքը տվյալ շրջանում վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր սեյսմիկ երևույթների մասին է։