|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ադրբեջանը հրաժարվում է աշխատել ԿԽՄԿ-ի հետ գերիների հարցով: Այս մասին հոկտեմբերի 14-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր առնվազն երկու ռազմագերիների մասին: Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը գերի են ընկել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ պատերազմի ժամանակ: Հոկտեմբերի 11-ին մի խումբ փաստաբաններ կալանավորված զինծառայողների ընտանիքի անդամների անունից դիմել են Եվրոպական դատարան:
«Ես չեմ կարող որեւէ տեղեկություն տալ նրանց վիճակի մասին: Ադրբեջանական կողմը չի աշխատում ԿԽՄԿ-ի հետ եւ տեղեկատվություն չի փոխանցում»,- ասաց Հովհաննիսյանը: Միաժամանակ, նա հայտնեց, որ մենք էլ գերիներ ունենք: ՊՆ ներկայացուցիչը նրանց թվի ու գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։