|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարծում է, որ անհրաժեշտ է անհապաղ կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն և ժամանակավորապես սահմանային հսկողություն սահմանել երկրի սահմաններին՝ Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով։
Ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Բաբիշը իրավիճակը համարում է «սկանդալային, և Իսպանիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում դրա համար»։
«Ժամանակն է, որ Եվրոպան «ոչ» ասի զանգվածային միգրացիային և հստակ ցույց տա, որ արհեստական պահանջարկը, որը մղում էր միգրանտներին [անօրինական կերպով մուտք գործել Եվրոպա], դադարել է»,- ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան։
Քաղաքապետի վերջին տվյալների համաձայն՝ Սեուտա է ժամանել մոտ 60,000 միգրանտ։
Ավելի վաղ, Ֆինլանդիան Եվրոպային կոչ է արել աջակցել Շենգենյան գոտուց Իսպանիայի ժամանակավոր հեռացմանը։