կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 21:24
Աշխարհ

Աֆղանստանում ոչնչացվել է «Իսլամական պետության» 36 գրոհային

Աֆղանստանում ոչնչացվել է «Իսլամական պետության» 36 գրոհային

Վերջին մեկ օրում ընթացող մարտերի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 36 գրոհային, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն, կառավարական ուժերը գրոհներ են կազմակերպել «Իսլամական պետության» դիրքերի վրա՝ Զաբուլ նահանգի Հաքի–Աֆղան եւ Շամալզայ շրջաններում, դրանց ընթացքում եւս 20 ահաբեկիչ գրոհային վիրավորել է։ Տեղական աղբյուրների պնդմամբ, վերջին մի քանի ամսիների ընթացքում «ԻՊ»–ի հարյուրավոր գրոհայիններ՝ իրենց ընտանիքներով հաստատվել են Զաբուլ նահանգի Դեհ–Չոփան եւ այլ շրջաններում։