կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-01-25 13:27
Քաղաքական

ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք կլինի. Պարույր Հայրիկյան

ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք կլինի. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ միանում է Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված դաշինքին, որ «Հայաստանում հաստատվի ժողովրդավարություն»: «Մենք առաջարկել ենք համագործակցել, նրանք ողջունել են մեր առաջարկը»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, որ ստեղծվելիք դաշինքների կազմում ընդգրկված են այնպիսի ուժեր, որոնք գաղափարական ընդհանրություններ չունեն, երբեմն նույնիսկ խիստ տարբեր գաղափարախոսություններ կրողներ են, Հայրիկյանն ասաց. «Գաղափարական դաշինքի դեպքում մարդիկ պետք է դառնան մեկ կուսակցություն, իսկ դաշինք կազմում են նրանք, ովքեր իրենց ուժերը համատեղում են ինչ-որ նպատակի համար»:

Հարցին, թե այն քաղաքական ուժերը, որոնց հետ Հայրիկյանը ցանկանում է համագործակցել, խիստ հավանական են համարում «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցությունը, ինքն արդյունավե՞տ է համարում Ծառուկյանի հետ գործակցությունը, Հայրիկյանը պատասխանեց. «Անկախ նրանից՝ անցյալում տարբեր խնդիրների հետ կապված ինչ գնահատականներ ենք տվել այս կամ կամ այն քաղաքական ուժին կամ գործչին, վերջին շրջանում մեր արած շեշտադրումներում եղել է այն, որ ժողովրդավարությունը վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին և բոլոր քաղաքական ուժերին»:

Ըստ ԱԻՄ ղեկավարի՝ բոլորը հավասար հնարավորություն և իրավունք ունեն մասնակցելու «համաժողովրդական գործին»: «Գագիկ Ծառուկյանը ՝ բարերար, գործարար, այդպես է ինքն առավել իրեն դրսևորել… ԲՀԿ-ն դեռևս նոր է քաղաքականության մեջ, այսինքն՝ անցած ճանապարհի առումով: Արդյունավետության մասով՝ արդյունավետությունը կավելալա ցանկացած նոր ուժի միացման հետ, այդ թվում՝ նաև անհատ Ծառուկյանի և նրա շուրջ համախմբված մարդկանց միանալու դեպքում: Արդյունավետությունը, պայքարը հանուն ժողովրդավարության կավելանա, եթե մեզ հետ համախմբվեն հնարավորին չափ շատ ուժեր»:

Հայրիկյանը կարծիք հայտնեց նաև վերջին օրերին ՀՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Մի քիչ զավեշտալի կարող է դիտվել, բայց ես ասել էի, որ Հովիկ Աբրահամյանը, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, կարող է միանալ նաև մեզ, և մենք էլ պետք է նրան ասենք` այո: Այսօր էլ է սպասելի, որ այնտեղից զանգածային արտահոսք կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ տարբերակ է նաև, որ տարբեր տեսակի «տրոյական ձիեր» կարող են փոխադրվել հակառակ դաշտ: