կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 18:42
Աշխարհ

Լյուսքսեմբուրգի արքայազն ամուսնալուծվում է

Լյուսքսեմբուրգի արքայազն ամուսնալուծվում է

Լյուսքսեմբուրգի արքայազն Լուին եւ արքայադուստր Թեսսին 10-ամյա ամուսնությունից հետո բաժանվում են: Ամուսնալուծության մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածվել է հերցոգ Անրիի եւ նրա կնոջ՝ Մարիա Թերեզայի անունից, հայտնում է DELFI-ն:

Թագավորական պալատի հաղորդագրության մեջ ամուսինների մասնավոր կյանքի իրավունքը հարգելու խնդրանք է պարունակվում:

Ավելի ուշ հաղորդագրություն է տարածել նաեւ արքայադուստր Թեսսին, որը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը եւ խնդրել է ընտանիքին, հատկապես երեխաներին չանհանգստացնել:

30-ամյա արքայազն Լուին Լյուքսեմբուրգի միապետների 5 երեխաների թվում կրտսեր որդին է եւ միջնեկ երեխան: Ըստ որում՝ նա առաջինն է, որ ծնողներին թոռնիկ է պարգեւել:

Լուիի եւ Թեսսի ամուսնությունը, որի ընթացքում նրանք 2 որդի են ունեցել, տեւել է 10 տարուց քիչ ավելի, ամուսնանալուց առաջ զույգը 2 տարի հանդիպել է: