Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրների սահմանները հատելու առումով «ամենաազատները» 2017-ին կլինեն Գերմանիայի քաղաքացիները, որոնք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել աշխարհի 157 երկիր:
Այս մասին գրում է Euromag-ը` նշելով, որ ևս 9 եվրոպական երկրներ հայտնվել են վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում: Տարիներ շարունակ ամենահաջողակ ճանապարհորդողների թվում են եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչները:
Գերմանացիներին հետևում են Շվեդիայի և Սինգապուրի քաղաքացիները, որոնց անձնագրերը թույլ են տալիս առանց մուտքի արտոնագրի այցելել 156 երկիր:
Երրորդ հորիզոնականում հայտնված 8 երկրից 7-ը եվրոպական են: ԱՄՆ-ի բնակիչներից բացի, 155 երկիր ազատ կարող են այցելել Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:
Չորրորդ տեղը կիսել են Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Ճապոնիան, որոնց քաղաքացիները կարող են ազատ այցելել 154 երկիր:
Մալայզիայի, Իռլանդիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներին հնարավորություն է տրվում այցելել 153 երկիր:
Ռուսական անձնագիրը 40-րդ տեղն է զբաղեցնում, որը թույլ է տալիս առանց մուտքի արտոնագրի այցելել 103 երկիր: Թուրքական անձնագիրը 39-րդ տեղում է (104 երկիր):
Աղյուսակի վերջին 95-րդ հորիզոնականը զբաղեցնում է Աֆղանստանի անձնագիրը` 23 երկիր այցելելու իրավունքով: