Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում կատարած գործողություններին` ըստ ոլորտների: Մասնավորապես կրթության ու գիտության ոլորտում արված ախտորոշման համաձայն արձանագրվել է նախադպրոցական կրթությունում ընդգրկվածության ցածր մակարդակ, հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության բացակայություն, գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համակարգը չի ապահովում արդյունավետ լուծումներ դրված խնդիրների համար, ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և առկա խնդիրների միջև անհամապատասխանություն, կրթության բովանդակությունը լիովին չի համապատասխանում հասարակության զարգացման արդյունքում ծառացող պահանջներին, գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման համար անհրաժեշտ արդի պահանջների միջև անհամապատասխանություն, ճարտարագիտական և կիրառական հետազոտությունների ընդհանուր ծավալը շատ փոքր է ֆինանսավորվող գիտական հետազոտություններում. որի արդյունքում կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների հետ անհամապատասխանություն, դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանություն, կրթական գործընթացում ինովացիոն, տեխնոլոգիական կրթա- կան մեթոդների կիրառման փոքր ծավալներ, գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարություն, ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն- աշխատաշուկա ոչ բավարար համագործակցություն, միևնույն թեմատիկային (ոլորտին) վերաբերող, կրկնվող հետա- զոտություններ իրականացնող գիտահետազոտական կազմակերպությունների առկայություն։
Երկարաժամկետ լուծումների համատեքստում անհրաժեշտ է հիմնվելով կատարված վերլուծությունների վրա մշակել ֆինանսավորման նոր մեխանիզմ «Միջին բեռնվածության դպրոց» և «Թերբեռնված դպրոց» կատեգորիաների դպրոցների համար, ստեղծել օրենսդրական նախադրյալներ բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման, ինչպես նաև բարձրագույն կրթության ֆինանսական նոր մեխանիզմների ներդրման համար:
Հաշվետվությունը ներկայացնում է նաև ոլորտի տեսլականը` ապահովել ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և քննադատական մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ, իրականացնել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումներ՝ կապելով ֆինանսավորումը յուրաքանչյուր առարկայի, ոչ թե սեմեստրի հետ, ձևավորել ուսանողների ներհանրապետական և արտերկրյա շարժունակության նախադրյալներ՝ քննարկելով ուսանողների ոչ թե խմբային, այլ անհատական առաջադիմության մոդելը, ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը և ուսումնասիրել նախակրթարանները 12-ամյա կրթության համա- կարգում (1+11) ներառելու արդյունավետությունը, ապահովել առցանց դասընթացների, տեսադասերի և պարապ- մունքների մշակումը, ներդրումն ու հասանելիությունը ՀՀ գյուղական համայնքներում, ձևավորել ազգային կրթակարգ՝ հանրակրթական ծրագրերում ապահովելով օտար լեզուների, բնագիտական առարկաների և մաթեմատիկական առարկաների դասավանդման ծավալների ավելացում, առարկայական ծրագրերը համապատասխանեցնել արդի պահանջներին, սահմանել դասագրքերի նոր չափորոշիչներ և վերանայել դասագրքերի բովանդակությունը, իրականացնել ԲՈՒՀ-ական համակարգի կառուցվածքային բարեփոխումներ և ձևավորել ինժեներատեխնիկական ու բնագիտական կլաստերներ, մշակել և ընդունել «Գիտական և գիտատեխնիկական գործու- նեության մասին» ՀՀ նոր օրենք, որը հնարավորություն կտա ոլորտում ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները համապատասխանեցնել արդի պահանջներին, գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ և օպտիմալացում։
Արդյունքում հնարավոր կլինի նույնատիպ հետազոտություններ իրականացնող կազմակերպու- թյունները միավորել, որը կունենա հետազոտողների բավարար քանակ, արդյունավետորեն կօգտագործի գիտական ու 81 գիտատեխնիկական ենթակառուցվածքները, կհանգեցնի օժանդակ անձնակազմի թվի կրճատմանը, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել կիրառական հետազոտությունների մասնաբաժինը, իսկ պայմանագրային (թեմատիկ) թեմաները և նպատակային ծրագրերը հիմնականում ուղղորդել կիրառական և երկակի նշանակություն ունեցող հետազոտությունների իրականացմանը:
Հաշվետվության մեջ հստակ ներկայացված են արված քայլերը, մասնավորապես` մշակվել են օրենսդրական նախաձեռնություններ, ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Հանրակրթական հիմնարկների թափանցելիության ապահովման համար ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում, գյուղական համայնքներում կրթության որակի ապահովման նպատակով` 40 գյուղական դպրոց փոխկապակցվել է առաջավոր փորձ ունեցող դպրոցների հետ, որոնք ստանձնել են տեսադասերի իրականացման և մեթոդական օժանդակության պարտավորությունը, փորձնական կարգով իրականացվել են հեռադասեր գյուղական դպրոցների համար։
Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները, ներկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը: Դպրոցական ծրագրի բեռնաթափման նպատակով` բեռնաթափվել է ավարտական դասարանի ծրագիրը. Շրջանա- վարտները հնարավորություն են ստացել առաջին կիսամյակի ավարտին հանձնել քննությունները և կենտրոնանալ ընտրված առարկաների վրա: Մեկնարկել է միջազգայնորեն ճանաչված հայալեզու «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություններում:
Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա կրթության և գիտության նախարարության աշխատակազմի օպտիմալացման արդյունքում կրճատվել է 66 հաստիք և 2017 թվականին պետական բյուջեում տնտեսումը կկազմի մոտ 141 միլիոն դրամ։