|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. համացանցում հայերենի տարածումը խթանելու և նոր սերնդի հայերենի ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով թողարկվել է մանկական «ԱՐԴԻ» անվանումով նոր ձեռագիր տառատեսակ: Այն կարելի է օգտագործել մանկական հրատարակություններում CoralDraw, Quarkxpress, Indesign, Illustrator, Photoshop և այլ տպագրական ծրագրերի համար:
«ԱՐԴԻ» տառատեսակի օգտագործումը դասագրքերի, կրթական այլ ձեռնարկների տպագրության համար երեխային հնարավորություն կտա հայերեն տառերը տեսնել այնպես, ինչպես սովորել է դպրոցում, ինչպես նաև կապահովի այդ ձեռնարկների և «ԱՐԴԻ» գործիքներում զանազան խաղերի համար օգտագործվող տառատեսակների միանմանությունը:
«ԱՐԴԻ» տառատեսակը կարելի է ներբեռնել անվճար`այցելելով Համազգային հայ կրթական և մշակութային միության կայքէջ` http://www.hamazkayin.com/arti/