|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Բալկաններում, Հունաստանում, Արևելյան Եվրոպայում վերջին տասնամյակի ընթացքում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը, ինչի հետևանքով զոհվել է 73 մարդ, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով «Ազատություն ռադիոկայանին»։
Միայն այս շաբաթ Բալկաններում ցրտահարվել է 15 մարդ, որոնց մեծ մասը տարեց մարդիկ են և անօթևաններ։ Հումանիտար գործակալությունները հայտարարել են, որ ավելի քան 15 հազար փախստականներ և անօթևաններ տեղակայվել են հունական կղզիների ճամբարներում, որոնք ադեկվատ ենթակառուցվածքներ չունեն։
Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Սերբիայում, որտեղ գտնվում է ավելի քան 7500 փախստական։ Սերբիայի իշխանությունները փախստականներին կոչ են արել տեղափոխվել հատուկ ապաստարաններ։