|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վերջին երկու օրերի ընթացքում Եվրոպայում ցրտահարության հետևանքով մահացել է ավելի քան 20 մարդ, այդ թվում` փախստականներ և անօթևաններ: Այս մասին հայտնում է BBC-ն: Միայն 10 մարդ մահացել է Լեհաստանում, որտեղ օդի ջերմաստիճանը նվազել է -14 , իսկ որոշ շրջաններում՝- 20 աստիճանով:
Հարավային Գերմանիայի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -26 աստիճան, և մի շարք ավտոմայրուղիներում մերկասառույց է առաջացել:
Չեխական իշխանությունների հաղորդմամբ էլ անցած գիշեր Պրահայում այս ձմռան ամենացուրտ օրն է գրանցվել:
Բուլղարիայում սառնամանիքից մահացել է առնվազն երեք փախստական:
Նշենք, որ անցյալ գիշեր Մոսկվայում ջերմաստիճանը -30-ից ցածր է եղել: Ըստ օդերևութաբանների՝ վերջին 120 տարիների ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում նման ցուրտ չէր գրանցվել: