|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է երկրի կառավարությունում փոփոխությունների մասին: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ փոխվել է 7 նախարար՝ գյուղատնտեսության, պատիժների իրագործման եւ պրոբացիայի, օկուպացված տարաքներից պարտադրված տեղափոխվածների, փախստականների եւ բնակեցման գործերով, շրջակա միջավայրի, տարածքային զարգացման, մշակույթի եւ հուշարձանների պահպանության, սփյուռքի հարցերով. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Վարչապետը չի բացառել, որ այլ փոփոխություններ եւս հնարավոր են: Նա դրանք պատճառաբանել է «նոր իրողություններով»: Գարիբաշվիլին նշել է, որ վերջին շրջանում Վրաստանում մի շարք իրադարձություններ են կատարվել՝ առաջին հերթին ընդգծելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: