կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 08:31
Առանց Կատեգորիա

Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մեղադրում է «Ժառանգությունը» քանդելու մեջ․ Նարինե Դիլբարյան. «Իրավունք»

 Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մեղադրում է «Ժառանգությունը» քանդելու մեջ․ Նարինե Դիլբարյան. «Իրավունք»

«Բոլորովին վերջերս լքեցիք «Ժառանգություն» կուսակցությունը: Ինչո՞ւ հենց այս պահին և առհասարակ ո՞ւմ եք տեսնում կուսակցության առաջնորդի պաշտոնում:

- Ես ոչ մեկին չեմ պատկե­րացնում այդ կուսակցության ղե­կավարի պաշտոնում, քանզի, եթե ես հեռացել եմ այդ կուսակցությու­նից, ինչո՞ւ պետք է պատկերացնեմ իրենց կառույցը: Եթե պատկերացնեի, ապա չէի հեռանա: Մենք ունենք ռազմավա­րական և մարտավարական լուրջ տարբե­րություններ, ես իմ տարիները նվիրեցի այդ կուսակցությանը: Իսկ թե ինչու հիմա որոշե­ցի, ապա ասեմ, որ այս պահը շատ վճռա­կան պահ է պետության համար: Հայաս­տանն այսօր գերճգնաժամային իրավիճա­կում է: Եթե այս գերճգնաժամային իրավիճակում կուսակցությունները համախմբվել չեն կարողանում, գաղափարական գործուն քայլեր անել չեն կարողանում, ապա նրանց գոյությունն ինձ համար կասկածելի է: Կուսակցությունից միայն ես չէ, որ դուրս եմ եկել: Կուսակցությունը լքել է խոս­նակը, ևս երեք մարդ նույնպես լքել են, նաև ավագանու անդամներ են լքել: Հիասթափությունը շատ մեծ է, իրողությունից չի կա­րելի պահանջել մի բան, որը հնարավոր չէ: Ես վճռական գործողությունների կողմնակից եմ: Հիմա խոսակցություններ կան, որ դուրս եկա և քանդեցի այդ կուսակ­ցությունը, բայց հավատացեք, ես չեմ քանդել այդ կուսակցությունը:

-Ովքե՞ր են այդ խոսակցությունները տարածում: Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:

-Այո, ինքը շատ ծանր է տանում:

-Այսինքն՝ Ձեզ մեղադրում է կուսակցու­թյունը քանդելու մե՞ջ:

-Այո... Աստված իրենց հետ, ես իրենց խորը հաջողություններ եմ ցանկանում, եթե դրանք հնարավոր են...

-Այլ կուսակցությունից առաջարկ չե՞ք ստացել:

-Ստացել եմ, բայց հիմա ասել չեմ կարող»,-գրում է թերթը։