Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները հարց ուղղեցին ֆինանսների նախարար Վարդան Արամյանին «Փարկինգ սիթի» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների մասին: Հիշեցնենք, որ կառավարությունը, համապատասխան որոշմամբ, փոփոխություններ մտցրեց այդ ընկերությունների գործունեության մեջ, և այսուհետ այդ ընկերոթյունների կողմից հավաքագրած գումարները ուղղվելու են ոչ թե մասնավորին, այլ համայնքային բյուջե:
Հարցին, թե արդյո՞ք նման գործողությունը կառավարության կողմից չի կաշկանդի Հայաստանում ներդրումներ անողներին, որովհետև նրանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ կառավարությունն ուզած պահին կարող են որևէ ներդրողի ձեռքից վերցնել իր բիզնեսը, նախարարը պատասխանեց, որ ներդրողներին չկաշկանդելու համար վերոնշյալ ընկերությունների կապակցությամբ կառավարությունը զգուշավոր մոտեցում է դրսևորել: Զգուշավոր մոտեցում են պահանջել թե' նախագահը, թե' վարչապետը, գործընթացը պետք է տարվի այնպես, որ այն չդիտվի որպես ազգայնացում, պետք է հաշվի առնել բիզնեսի շահերը:
«Այո, դա կարող էր բացասական ազդակ լինել ներդրողների համար, քանի որ ներդրողը կատարել է ներդրումներ, գնել տեսախցիկներ, համակարգեր և այլն: Տրվեց հանձնարարություն, որ շահագրգիռ գերատեսչությունները՝ քաղաքապետարան ու ոստիկանություն, ինչպես նաև գործադիրի համապատասխան մարմինները պետք է հաշվի առնեն տնտեսվարողի, ներդրում կատարողի շահերը: Այս պահի դրությամբ` վստահեցնում եմ, որ հաշվի են առնվել այդ ընկերությունների կողմից կատարված ներդրումները, դրա դիմաց նրանց տրվելու է փոխհատուցում: Եթե մենք դա չանեինք, դա կդիտվեր ազգայնացում, ու պետք է բացատրություն տայինք օտարերկրյա ներդրողներին»,- ասաց նախարարը: