Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանի մամուլի ասուլիսը:
Նախագահականում պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Վիկտոր Դալլաքյանն անդամակցել է «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը և այժմ այդ կուսակցության փոխնախագահն է։ Կուսակցության նախագահն է Էդուարդ Անտինյանը, ով հրաժեշտ կտա իր պաշտոնին դեկտեմբերի 23-ին նախատեսված 7-րդ համագումարից առաջ: Այս մասին Էդուարդ Անտինյանը հայտնեց ասուլիսի սկզբում:
Արդեն տեղեկացրել ենք, որ Դալլաքյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Նա անդրադարձավ նաև դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` նշելով, որ ինքը չի կիսում Տեր-Պետրոսյանի կարծիքը և ունի այլ տեսակետ Ղարաբաղի վերաբերյալ, որի մասին ևս իր կուսակցության առաջիկա համագումարում հայտարարություն կանի։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված է «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարը, որի ընթացքում կընդունվեն համապատասխան որոշումներ՝ կապված 2017-ի ԱԺ ընտրությունների հետ։
Yerkir.am-ի հարցին` բազմիցս նշել է, որ 4 տարի շարունակ չի հանդիպել նախագահ Սարգսյանի հետ` լինելով ՀՀ ԱԺ-ում նրա ներկայացուցիչը և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, նաև նշել է, որ իր աշխատանքը կրել է սիմվոլիկ բնույթ, արդյո՞ք նեղսրտած ու նեղացած է նախագահից և իշխանություններից, այդ պատճառով է որոշել հանդես գալ ընդդիմադիր դաշտում և մասնակցել առաջիկա ընտրություններին, Դալաքյանն արձագանքեց. «Նեղացվածություն չկա: Ես գործող նախագահին ներկայացրել եմ նրա ուղերձը, ուղերձում նշված են Հայաստանի առջև կանգնած բոլոր կարգի ռազմավարական խնդիրների լուծման իմ տեսակետները, որոնք չեն իրականացվել: Որևէ նեղացվածության խնդիր գոյություն չունի, խոսքը վերաբերում է ընդամենը երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ձևերին, մեթոդներին և տեսլականներին: Եես այլ տեսլական ունեմ: Ես կարող էի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը` մինչև Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտը, մնալ որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և նախագահի ներկայացուցիչը ԱԺ-ում, այսինքն` որևէ խնդիր չկար, նաև ընդգրկվեի Հանրապետականի ցուցակում և կդառնայի պատգամվոր, 2 տարի անհոգ կապրեի, բայց ես այդ քայլին չեմ գնացել»: