կարևոր
2518 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-10 10:05
Քաղաքական

«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»

«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի շաբաթներին «անզեն աչքով» էլ նկատելի է, որ բավական լուրջ գրոհ է սկսվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ: Ցանկացած միջադեպ, որ տեղի է ունենում ոստիկանական համակարգի հետ կապված, ուղղակիորեն առիթ է դառնում նրան «վրաերթի ենթարկելու»: Ընդ որում, այս գործում «առաջամարտիկի» դերում, այսպես կոչված, «սորոսականներն» են:

Բանն այն է, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին իրենց թեկնածուին կարգել նորաստեղծ նախարարության ղեկին, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր դպրոցական տարիների ընկերոջը: Ըստ այդմ, սորոսականները շատ նեղված են, որ իրենց թեման «ջրվեց», և հիմա անցել են Ղազարյանին տոտալ «խփելուն»: Այնպես չէ, որ դրա համար առիթներ չկան, ընդհակառակը՝ նման առիթների պակաս չկա:

Այնպես էլ չէ, որ Վահե Ղազարյանը, մեղմ ասած, լավագույն նախարարն է: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այստեղ խնդիրը ո՛չ Վահե Ղազարյանն է, ո՛չ էլ նրա լավ կամ վատ աշխատելը, որովհետև նույն «սորոսականները» ձայն անգամ չեն հանել, երբ նույն ոստիկանության ոչ օրինաչափ, ոչ օրինական գործողությունները դրսևորվել են զոհվածների ծնողների կամ ընդդիմադիրների նկատմամբ: Մնացյալ դեպքերում նրանք աղմկելու էին ցանկացած մեկին ՆԳ նախարար նշանակելու պարագայում, որը չէր լինի իրենց «սաստավից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում