|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսուհետ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կգործեն «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի մարզային գրասենյակները։ Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են կուսակցության գրասենյակից, բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանն ու Նարինե Ադոնցը։
Շնորհավորելով կուսակցության շարքերը համալրած գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները` երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, ճգնաժամից դուրս գալու ուղիների, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ։
Կառավարության, նրա ղեկավարի հրաժարականի պահանջով հասարակական-քաղաքական լայն համախմբման և ազգային համաձայնության հակաճգնաժամային նոր կառավարության ձևավորման հարցի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է իր և կուսակցության պատրաստակամությունը հանդիպել և խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։