|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արձագանքելով մամուլում և համացանցում վերջին օրերին շրջանառվող հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական և մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության և հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան և Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարաբերությունների հենց այս բարձր մակարդակը թույլ է տվել փոխադարձ համաձայնությամբ, օրենքի սահմաններում դեսպանատան հաշվառման տակ գտնվող ավտոմեքենան տրամադրել Գագիկ Ծառուկյանին՝ շահագործման համար։
Ներողություն ենք հայցում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից՝ անձամբ դեսպան Իգոր Նազարուկից, հույս ունենալով, որ մամուլի վերջին օրերի հրապարակումները և կեղծ մեղադրանքներն, ուղղված դեսպանատանը, որևէ դեպքում չեն ազդի Հայաստանի և Բելառուսի բարձր մակարդակի հարաբերությունների վրա։
Գագիկ Ծառուկյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի գրասենյակ