|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պահանջ Բելառուսի Հանրապետությանը
Երևան, 2017թ, 16 հունվար, ժամը 12:00-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց: Ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալված Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինի:
Կոչ անելով Բելառուսի Հանրապետության իշխանություններին` անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին:
Բողոքի ակցիային միանալու են երկրի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ: Մամլո հաղորդագրությանը կից ձեզ ենք փոխանցում նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկին ուղղված նամակի օրինակը:
Հայաստանի Երիտասարդական Միություն
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն