|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե «1000 դրամների նախագծից» պարտադիրի բաղադրիչը չի հանվելու, և որ օրենքի մեխը հենց դա է: Իսկ մամուլում ակտիվորեն լուրեր են տարածվում, թե նախագահականում որոշվել է պարտադիր բաղադրիչը հանել:
Yerkir.am-ը փորձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից ճշտել` ի վերջո, պարտադի՞ր է լինելու այդ օրենքը թե՞ ոչ:
«Մենք օրենքն ընդունել ենք առաջին ընթերցմամբ: Եղել են տարբեր առաջարկություններ` օրենքի երկրորդ ընթերցման հետ կապված: Որպեսզի չփորձենք տարբեր մեկնաբանություններ անել, օրենքը երկրորդ ընթերցումով կգա Ազգային ժողով, նոր այդ ժամանակ թեման հստակ կունենանք, կխոսենք»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը՝ Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է` հնարավոր է պարտադիր բաղադրիչը հանվի, կարո՞ղ ենք փաստել, որ հանրապետականը «զիջումների» է գնում ընտրություններից առաջ, Ավետիսյանն արձագանքեց. «Այս րոպեին չեմ ուզում մեկնաբանել ոչ մեկի ասածը: Մինչև օրենքը երկրորդ ընթերցմամբ չգա, որպես փաստաթուղթ կառավարությունից, Ազգային ժողով, ես ոչ մի մեկնաբանություն չեմ անի»: