Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 27-ին ավարտվել է Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում էր 80 մարզիկ` «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ից, «Հրաձգության հանրապետական մարզադպրոց»-ից, «Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց»-ից, Վանաձորի թիմից, «Բանակի կենտրոնական մարզական ակումբ»-ից և «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ից: Այս առաջնությունում «Լավագույն մարզիկ» կոչմանն արժանացավ Ալլա Պողոսյանը: Վերջինս, խոցելով 410,7 միավոր ճանաչվեց հաղթող և լրացրեց «ՀՀ սպորտի վարպետի» նորմա: Հրաձգության ՀՀ առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ այս տարի անցկացվեց դոպինգ թեստ: ՀՀՖ գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանի կողմից առաջատար մարզիկները պարգևատրվեցին Գարեգին Նժդեհի գրական ժառանգությամբ, որպեսզի սերտեն հայոց պատմությունը և լցվեն հաղթական ոգով: Մարզական բարձր կոչումների արժանացան նորմաներ լրացրած մարզիկները, վկայականները հանձնելու պատիվը տրվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին: «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ»-ի վկայականներ շնորհվեցին Հայկ Բաբայանին և Սուրեն Բերյանին, «ՀՀ սպորտի վարպետ»-ի վկայականներ շնորհվեցին Գոհար Հարությունյանին և Վրեժ Թորոսյանին, «ՀՀ սպորտի վարպետի թեկնածու»-ի վկայականներ շնորհվեցին Աստղիկ Մխիթարյանին, Շուշան Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովհաննես Աբրահամյանին և Հովհաննես Մարգարյանին: Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության հաղթող մարզիկներն արժանացան դիմպոմի, մեդալի և դրամական պարգևի, պարգևատրվեց նաև հաղթող մարզիկի անձնական մարզիչը: