Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը պարգևատրվեց երախտագիտության մեդալով:
Միջոցառման ժամանակ Մարգարյանը Սերժ Սարգսյանին ինչ-որ բան ասաց, որից հետո Սարգսյանը հայտարարեց. «Գյուղապետը էսպես պետք է լինի` էս պահն էլ է օգտագործում, ծրագիր է բերում»:
Ի դեպ, Պառավաքարի գյուղապետը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահին ներկայացրել է խմելու ջրագծի ներքին ցանցի հետ կապված ծրագիրը, ինչին ի պատասխան նախագահն ասել է. «Վաղը կզանգես, կիմանաս՝ երբ կարող ենք էդ ծրագիրն իրականացնել»: Գյուղապետի խոսքով՝ ջրագիծը 27 կմ երկարություն ունի, և վերանորոգման անհրաժեշտություն կա:
Պառավաքարի գյուղապետն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարգևատրման հաջորդ իսկ օրն իրենց գյուղ խումբ է գնացել՝ մոնիթորինգ իրականացնելու:
«Զանգեցի նախագահի աշխատակազմին, հենց հաջորդ օրը խումբ ուղարկեց մեր գյուղ, եկան, մոնիթորինգ արեցին: Պետք է նախագիծ լինի: Դրա համար երևի մի երկու ամիս պետք է: Տեսնենք»,- ասաց Մարգարյանը: