|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող այլընտրանքային շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր, և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:
Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա 3.2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ 2 կիլոմետրով:
Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:
Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջևանի ճանշինի ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից գոհ է, սակայն նշում է, որ կան նաև դժվարություններ՝ հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: