|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՏՄ-ում զգալի խնդիրներ կան և ապաինտեգրման վտանգ կարող է առաջանալ, եթե մասնակից երկրները խնդիրների հաղթահարման ծրագիր չմշակեն. հայտնում է РИА Новости-ն:
«ԵՏՄ-ում ապրանքաշրջանառության 30-40–տոկոսանոց անկումը խոսում է խնդիրների մասին: Մենք բավականին խնդիրներ ունենք, այդ մասին խոսում են բոլոր նախագահները: Եթե մոտ ժամանակներս իրավիճակից ելք գտնելու նորմալ ծրագիր չմշակենք, վախենամ, որ ինչ-որ ապաինտեգրում սկսվի, ինչը ոչ մի դեպքում թույլ տալ չի կարելի»,– ասել է Լուկաշենկոն։
Մինույն ժամանակ, նա նշել է, որ խնդիրներն աղետալի բնույթ չեն կրում, դրանք հնարավոր է հաղթահարել: