Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են Իրանն ու Հայաստանը համագործակցել մեքենաշինության կամ արդյունաբերական այլ բնագավառներում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ աջակցում է արտասահմանյան, այդ թվում՝ իրանական ներդրումային ծրագրերի իրականացմանը, և մատնանշել 2018թ. դեկտեմբերին Վանաձորում բացված պլաստմասսայե հիմքի վրա արտադրվող գազաբալոնների հայ-իրանական համատեղ գործարանը:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում է իր պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով։ «Զբոսաշրջության զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է, և մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: 2016 թվականին մուտքի արտոնագրի վերացումից հետո զգալիորեն աճել է ՀՀ ժամանող իրանցի զբոսաշրջիկների թիվը, հատկապես` իրանական ամանորի՝ Նովրուզի օրերին: Այդ օրերին հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում իրանցի զբոսաշրջիների անվտանգության, տեղեկացվածության ապահովման ուղղությամբ, շուրջօրյա գործում է 911 ծառայությունը՝ պարսկերենով: Կարծում եմ, որ զբոսաշրջությունը հեռանկարային բնագավառ է, և ցուցանիշներն այդ բնագավառում աճելու միտում ունեն»,- ասել է Փաշինյանը: