կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 11:53
Քաղաքական

Սերժ Սարգսյանի երազանքը

Սերժ Սարգսյանի երազանքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ուզում է իր երկիրն ուժեղ տեսնել և առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների: Այդ մասին նա  ասել է  Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար տված հարցազրույցում:

Սարգսյանը նշել է, որ երազում է, որ հայեր Եվրոպայից ժամանեն Հայաստան և տեսնեն, որ երկիրը զարգանում է: «Ես ցանկանում եմ: Դա, թերևս, իմ ամենաանիրականանալի երազանքն է, որպեսզի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Շատ կլինեն, հասկանո՞ւմ եք։ Երբ  իրականում նրանք հավաքվում են, նույն հարցի շուրջ չորս կարծիք են ունենում։ Բայց, փոխարենը, հարմարավետ կլինի։ Փոխարենը մենք ուժեղ կլինենք միասին»,- ասել է նախագահը։